Ապրիլ 02, 2025
185 դիտում

Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար» կոչմանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար» կոչմանը:

Նախորդ տարվա ավարտին էլ Սերոբյանը սպորտային լրագրողների քվեարկության արդյունքում ճանաչվել էր Հայաստանի լավագույն մարզիչ:

«Սպորտային լրագրողներն ամեն ինչ գիտեն մեր ունեցած պայմանների մասին։ Մտածել ու հասկանում եմ, որ նրանք հաշվի են առել ամեն ինչ՝ պայմանները, տարիների ընթացքում գրանցած աճը եւ այլն։ Մարմնամարզության ունեցած հաջողություններին ես չեմ հասել, այլ իմ ողջ թիմը»,- իր հաջողության մասին ասել էր նա:

Հայաստանի միջազգային մրցավարները. Հակոբ Սերոբյան


Սերոբյանը տարիներ շարունակ նաեւ բարձրակարգ միջազգային մրցավար է ու աշխատել է նաեւ Օլիմպիական խաղերի ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին