ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ամսվա թարմացված վարկանշային աղյուսակները։
Տղամարդկանց ցուցակում Հայաստանը լավագույն 100-յակում 4-ի ներկայացուցիչ ունի: Ամենաբարձր՝ 57-րդ տեղը 2666 միավորով զբաղեցնում է Շանթ Սարգսյանը: Գաբրիել Սարգսյանն ընթանում է 87-րդ (2641) հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2636)՝ 96-րդ, իսկ Հայկ Մարտիրոսյանը (2635)՝ 99-րդ:
Կանանց աղյուսակում 2 հայ շախմատիստ կա՝ Էլինա Դանիելյանը 2399 միավորով 47-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2388)՝ 55-րդը:
Առաջատարները շարունակում են մնալ Մագնուս Կառլսենն (2837) ու Հոու Յիֆանը (2633):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: