Ապրիլ 02, 2025
114 դիտում

Սպերցյանը ֆուտբոլը շատ է կարոտել ու «Ֆակել»-ին տուգանայինից գեղեցիկ գոլ խփել


Լուսանկարը` https://sportaran.com/


Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Կրասնոդար»-ը 5:0 հաշվով առավելության է հասել «Ֆակել»-ի նկատմամբ:



Թիմի կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել վնասվածքից ապաքինված Էդուարդ Սպերցյանը: Նա աչքի է ընկել տուգանային հարվածից կատարած գեղեցիկ հարվածով: 

Հաղթանակից հետո Սպերցյանը նշել է, որ առաջին խաղակեսը բավական բարդ է ստացվել:

«Ֆուտբոլը շատ էի կարոտել: Թիմի հետ 3 օր աշխատել եմ ու շանս ստացել դուրս գալ խաղադաշտ: Նորից ստացվեց շատ կարեւոր գոլ խփել, որը երկրորդն էր ու մեզ մի քիչ հանգստացրեց: Պետք է շարունակենք հանգիստ ու համեստ աշխատել, հավատալ մեր ուժերին եւ հաղթել»,- matchtv.ru-ին ասել է ֆուտբոլիստը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին