228 դիտում

Աշխարհի ակումբային առաջնության բյուջեն ռեկորդային 1 մլրդ դոլար է


Լուսանկարը` FIFA


Այս ամռանը կայանալու է ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցելու է 32 թիմ։

ՖԻՖԱ-ն հայտնել է, որ առաջնության մրցաշարային բյուջեն կազմելու է 1 մլրդ դոլար։ Չեմպիոն հռչակված թիմը ստանալու է 125 մլն դոլար։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նշել է, որ մրցաշարի պատմության մեջ երբեւէ նման խոշոր գումարներ չեն եղել։

Առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում։

Չեմպիոնի կոչման համար պայքարելու է նաեւ Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ը, որը E խմբում համդիպելու է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ի, ճապոնական «Ուրավա Ռեդս»-ի եւ մեքսիկական  «Մոնտերեյ»-ի հետ:

Մեր ընտրանին