Օգոստոս 02, 2025
221 դիտում

ԱԱ-2026-ի որակավորման փուլում Հայաստանի մրցակիցը լինելու է Պորտուգալիան


Լուսանկարը` Seleções de Portugal


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խմբում լինելու է Պորտուգալիան:

Ազգերի Լիգայի քառորդ եզրափակչում պորտուգալացիները երեկ երեկոյան գոլառատ խաղում 5:2 հաշվով հաղթել են Դանիային: Առաջին խաղում նվազագույն հաշվով ուժեղ էր եղել Դանիան:

Այսպիսով F խմբում մրցելու են Պորտուգալիան, Հունգարիան, Իռլանդիան եւ Հայաստանը:

Մունդիալը հունիսի 11-ից հուլիսի 19-ը կայանալու է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում: Որակավորման փուլի հանդիպումները կայանալու են 2025 թվականի մարտից մինչեւ նոյեմբեր ամիսները, ապա շարունակվելու են 2026-ի մարտի 26-31-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին