Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը լքել է թիմի ճամբարը։
Այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ընտրանու գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հայտարարել է, թե ինչու է ֆուտբոլիստը հեռացել հավաքականից։
«Այսօր Ռանոսն ինձ մոտեցավ ու հարցրեց, թե վաղն արդյո՞ք ինքը լինելու է հիմնական կազմում։ Ես պատասխանեցի, որ ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Նա ասաց, որ այդ դեպքում չի ցանկանում այլեւս լինել թիմի կազմում եւ չի ցանկանում խաղալ վաղվա խաղում։ Իմ կարիերայում նման դեպք առաջին անգամն էր տեղի ունենում։ Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որն իրեն վեր դասի թիմային շահերից։ Եւ նման բան ասաց մի ֆուտբոլիստ, որը 2-րդ Բունդեսլիգայում վերջին երեք ամսում ընդամենը 30 րոպե է խաղացել։ Նա այլեւս հավաքականում չէ»,- հայտնել է մարզիչը։
Վրաստան-Հայաստան դիմակայությունը կայանալու է վաղը, 18։00-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: