Ապրիլ 19, 2025
375 դիտում

«Չիտո-գրիտո» ու «Հեռացի՛ր». Վրաստանը Երեւանում ջախջախեց Հայաստանին


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր


Երեւանի հանրապետական ստադիոնում կայացած Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպան մեկնարկից առաջ էլ պարզ էր, որ այն թեժ է լինելու թե՛ խաղադաշտում, թե՛ տրիբուներում։

Իրենց ազգային հավաքականին աջակցելու համար բազմաթիվ վրացի երկրպագուներ էին ժամանել ու, դատելով ԵՎՐՈ-2024-ի ժամանակ ձեռք բերած փորձից, նրանք դա անում էին շատ եվրոպական ձեւով։ Մեծաքանակ հայ երկրպագուներն էլ փորձում էին հետ չմնալ ու ամեն կերպ օգնել հայ ֆուտբոլիստներին, բայց լռեցնել վրացական կողմից հնչող «Չիտո-գրիտո»-ն նրանք այդպես էլ չկարողացան։ 

 

Առաջին րոպեներին իրենց ակտիվությամբ ու սրությամբ հայերը ոչնչով չէին զիջում մրցակցին, իսկ վրացիների երկու գրոհների ժամանակ հուսալի գործեցին պաշտպաններ Գրիգորի Հարությունյանը եւ Ուգուչուկվու Իվուն։ 

Լուսանկարը` Ֆոտոլուր

Բայց աստիճանաբար Ջոն վան'տ Սխիպի թիմը թուլացրեց ճնշումը, հոգնեց ու մրցակցին թույլ տվեց իրագործել սեփական մտահաղացումները։

 

20-րդ րոպեին Վրաստանի հերթական վտանգավոր գրոհի ժամանակ էլ հուսալի գործեց Վարազդատ Հարոյանը։ Ի դեպ, Հայաստանի ավագն իր 90-րդ հանդիպումն անցկացրեց թիմում։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանին (95) եւ Ռոման Բերեզովսկուն (94)։

 

5 րոպեից վրացիները նորից նպաստավոր դիրքում հայտնվեցին, եւ Գիորգի Չակվետաձեի հարվածից հետո գնդակն անկյունային ուղարկեց Օգնյեն Չանչարեւիչը։ Ապա հաջողությանը մոտ էր մեկ այլ Գիորգի՝ Կոչորաշվիլին։ Վրաստանն աստիճանաբար ավելի սուր էր դառնում, ու րոպեներ անց Կոչորաշվիլին գեղեցիկ գրոհի արդյունքում խփեց իր գնդակը՝ 1:0:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վրաստանի երկրորդ գոլն էլ ավելի գեղեցիկ ստացվեց, Գեորգես Միկաուտաձեն անկյունից գնդակն ուղարկեց Չանչարեւիչի դարպասը։ 

 

Երկրորդ խաղակեսում հանդիպման պատկերն էականորեն չտարբերվեց։ Փոխարինման մտած Վահան Բիչախչյանը, Սոլոմոն Ուդոն եւ Նիկոլաս Կալուկյանը եւս չկարողացան զգալի առավելություն տալ Հայաստանի հավաքականին։ 

 

Իսկ ահա Վրաստանը հիանալի ու արագ հակագրոհի արդյունքում 59-րդ րոպեին եռապատկեց հաշիվը, դուբլի հեղինակ դարձավ Միկաուտաձեն։ 

Լուսանկարը` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Ընդունած գոլից հետո հայ երկրպագուները «Հեռացի՛ր» վանկարկումներով հերթական անգամ իրենց դժգոհությունն արտահայտեցին ու Արմեն Մելիքբեկյանին կոչ արեցին թողնել պաշտոնը։ Ավելացված ժամանակում նրանք արդեն միանգամից դիմեցին ՀՖՖ-ի նախագահին. «Մելիքբեկյան, հեռացի՛ր»։

 

Հայաստանի հավաքականը Ջոն վան'տ Սխիպի առաջին խաղում զիջեց 0:3 հաշվով ու Վրաստանի հետ հաջորդ հանդիպումը Թբիլիսիում կանցկացնի մարտի 23-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին