Օգոստոս 02, 2025
403 դիտում

Ըստ Ջոն վան'տ Սխիպի՝ Վրաստանից կրած պարտությունն օրինաչափ է


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ազգային հավաքականը Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումն ու կրեց առաջին պարտությունը։

Ազգերի լիգայի անցումային խաղերից առաջինում հայ ֆուտբոլիստները 0։3 հաշվով զիջեցին Վրաստանի ընտրանուն։

 

Վան'տ Սխիպը հանդիպումից հետո ասել է, որ թիմերի միջեւ տարբերությունը Վրաստանի ընտրանու հասուն լինելն էր։ 

 

«Արդյունքն օրինաչափ է, բայց դա այն իրավիճակն է, որում գտնվում է Հայաստանի հավաքականը։ Կարծում եմ նաեւ դրական բաներ տեսանք։ Բայց երբ խաղացողներն անհատական սխալներ են թույլ տալիս, դժվար է արդյունք ակնկալել։ Սա բաց է, որի ուղղությամբ պետք է շատ աշխատանք տանենք։ Անհատական սխալների արդյունքում երեք գնդակ ընդունեցինք։

 

Երկրպագուները պետք է համբերատար լինեն, որովհետեւ այս թիմը դեռ պետք է աճի ու հասուն ֆուտբոլ խաղա։

 

Վրաստանի դեմ պատասխան խաղում հավանաբար նոր ֆուտբոլիստների խաղաժամանակ կտրամադրենք, բայց դեռ շուտ է ասել, թե ինչպիսի փոփոխություններ կանենք»։

 

Վրաստան-Հայաստան դիմակայությունը կայանալու է մարտի 23-ին Թբիլիսիում։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին