Օգոստոս 02, 2025
319 դիտում

Վան'տ Սխիպ․ Պետք է գտնենք թիմային բալանսն ու լավ մոտենանք Վրաստանի դեմ խաղին


Լուսանկարը` Photolure


Ազգերի լիգայի անցումային խաղերից առաջինում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ էր ընդունել Վրաստանից։

Վաղը Ջոն վան'տ Սխիպի սաները Թբիլիսիում ժամը 18։00-ից անցկացնելու են պատասխան հանդիպումը։

 

Այսօր վան'տ Սխիպն ասել է, որ պետք է գտնեն թիմային բալանսը եւ լավ մոտենան վաղվա խաղին։ 

 

«Ոչ միայն դարպասապահի, այլ նաեւ մյուս դիրքերում մենք անընդհատ պետք է փնտրենք նոր անուններ, իսկ եղածների համար ապահովենք զարգացում։ Հունիսին են լինելու մեր հաջորդ հանդիպումները, այն ժամանակ ավելի շատ խաղացողների կդիտարկենք։ Հասկանում ենք, որ մարդիկ արագ արդյունք են ցանկանում, բայց ժամանակ է հարկավոր։ Այս թիմը եւս, իսկապես, աճելու համար ժամանակի կարիք ունի»,-ասել է վան'տ Սխիպը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին