Վարշավայի «Լեգիա»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ու Գեորգի Հարությունյանը վերջին խաղացողներն են եղել, որոնք միացել են Հայաստանի հավաքականին:
Երեկ նրանք թիմի հետ առաջին մարզումն են անցկացրել: Բիչախչյանը ՀՖՖ-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել իր նոր ակումբում ու խոսել Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի դեմ սպասվող հանդիպումների մասին:
««Լեգիա»-ի մարզիչը զանգահարեց ու ցանկացավ, որ միանամ թիմին: Պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել ու քայլ առաջ կատարելու ժամանակն էր, ցանկություն ունեի տեղափոխվել նոր ակումբ: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուրախ եմ տեղափոխությանս համար։
Արդեն մոտ 2 ամիս է «Լեգիա»-ի ֆուտբոլիստ եմ։ Թիմը սիրում է հարձակվողական գործել եւ տիրել գնդակին: Ակումբում շատ լավ խաղացողներ կան:
Ինչպես միշտ, շատ ուրախ եմ հավաքականին միանալու համար, որի խաղերը միշտ առանձնահատուկ են ինձ համար։ Բարձր տրամադրությամբ ենք պատրաստվում խաղերին։ Միայն հաղթանակ ենք ակնկալում, ուրիշ տարբերակ չի էլ կարող լինել:
Վրաստանի դեմ շատ լավ խաղեր են սպասվում երկրպագուների ու ֆուտբոլիստների համար։ Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: