exclusive
934 դիտում

Նոր հնարավորություններ երեխաների համար․ «Երեւան» ակումբում կգործի ֆուտզալի ակադեմիա


Լուսանկարը` «Երեւան» ակումբ

Լուսանկարը` «Երեւան» ակումբ

Լուսանկարը` «Երեւան» ակումբ

Լուսանկարը` «Երեւան» ակումբ

Լուսանկարը` «Երեւան» ակումբ


«Երեւան» ակումբը սկսել է ֆուտզալի մարզումներ անցկացնել 6-15 տարեկան երեխաների համար։

Mediamax Sport-ի հետ զրույցում ակումբի հիմնադիր տնօրեն Հարութ Գրիգորյանը պատմել է դպրոցի ստեղծման նախադրյալների մասին։

 

«Երեւան»-ն արդեն 4 տարի է մասնակցում է Հայաստանի ֆուտզալի առաջնությանը,  նախորդ 3 մրցաշրջաններում այն դարձել է երկրի չեմպիոն եւ 2 անգամ էլ նվաճել գավաթը։


Գրիգորյանի խոսքով՝ թիմի կազմում ընդգրկված են բացառապես հայ ֆուտզալիստներ, որոնց միջին տարիքը չի գերազանցում 23-ը: Նրանցից շատերը հասցրել են հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, որը մի քանի օր առաջ պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ԵՎՐՈ-2026-ի ուղեգիր:

Լուսանկարը` «Երեւան» ակումբ


«Երկար տարիներ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պարզ է դարձել, որ ֆուտբոլային զարգացած երկրներում ֆուտզալի պարապմունքներն խաղացողների պատրաստման գործընթացի անբաժանելի մաս են կազմում։ Հաշվի առնելով «Երեւան»-ի ու Հայաստանի հավաքականի ձեռքբերումները՝ այսուհետ «Միկա» մարզադահլիճում կգօրծի ֆուտզալի առաջին ակադեմիան, որտեղ կմարզվեն 6-15 տարեկան երեխաներ»,- ասել է Գրիգորյանը։

Նա ընդգծում է, որ ֆուտզալի մարզումներն անցկացվում են ավելի փոքր տարածքներում, ինչը լավ հնարավորություն է տալիս ֆուտբոլով զբաղվող երեխաներին ավելի խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները, արագ կողմնորոշվել եւ գործել.

«Մարզումների գրանցման գործընթացը մեկնարկել է 1 ամիս առաջ, իսկ մարզումները կսկսվեն ապրիլի սկզբից։ Մարզումների նպատակն է զարգացնել ֆուտզալը Հայաստանում, բարձրացնել երեխաների ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածությունը, ինչպես նաեւ նպաստել նրանց կարիերայի կայացմանը»։

Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել այս հղմամբ:

Տեքստը՝ Միլենա Մելքումյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին