101 դիտում

Այսօր 48-ամյակը նշող Վիլի Սանյոլն իրեն երջանիկ է զգում Վրաստանի ընտրանու ղեկին


Լուսանկարը` https://www.theguardian.com/


Այսօր Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը նշում է 48-ամյակը:

Այդ առիթով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վրացերենով ու ֆրանսերենով շնորհավորել է նրա տարեդարձը:



«Ինձ երջանիկ եմ զգում հավաքականում ու պատճառ չեմ տեսնում որեւէ բան փոխելու»,- ասել է Սանյոլը, որի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2028 թվականին:

Նրա գլխավորությամբ Վրաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ ու հանդես եկել 2024 թվականին Գերմանիայում կայացած մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին