Օգոստոս 02, 2025
163 դիտում

Սերոբյան. Վրաստանը բարդ մրցակից է, բայց կփորձենք դրական արդյունքի հասնել


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել մարտի 20-ին ու 23-ին Ազգերի Լիգայի անցումային խաղերում Վրաստանի հետ սպասվող դիմակայությանը:

Երեկ թիմի հետ մարզվել են նաեւ Արսեն Բեգլարյանը, Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը եւ Ստյոպա Մկրտչյանը:

Այսօր հավաքականի հետ կլինեն Գեորգի Հարությունյանը եւ Վահան Բիչախչյանը:



Արթուր Սերոբյանը ՀՖՖ-ի հետ զրույցում նշել է, որ ամեն անգամ հավաքականին բարձր տրամադրությամբ է միանում:

«Լրջորեն ենք մոտենում առաջիկա խաղերին, գիտենք, որ Վրաստանի հավաքականը բարդ մրցակից է, բայց ամենայն լրջությամբ ենք պատրաստվելու, որ դրական արդյունքի հասնենք: Փորձելու ենք տանը մեր երկրպագուների աջակցությամբ լավ հանդիպում անցկացնել»,- ասել է նա:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին