234 դիտում

«Դինամո Արենա»-ում հայերին հատկացված 2 սեկտորների տոմսերն արժեն 20 լարի


Լուսանկարը` GFF


Մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում կայանալու է Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը:

Հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ եւ 10-րդ սեկտորները: Տոմսերի արժեքն է 20 լարի (7,5 դոլար): Մեկ անձը կարող է ձեռք բերել ոչ ավել, քան 4 տոմս, նույնականացումը՝ Հայաստանի քաղաքացու անձնագրով, հայտնում է ՀՖՖ-ն:

Տոմսերը կարելի է ձեռք բերել այս հղումով եւ հավաքելով GEOvsARM398 կոդը: Հանդիպման մեկնարկը ժամը 18:00-ին:


Մարտի 11-ից վաճառվում են նաեւ Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին