Այսօրվանից սկսել են վաճառվել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը։
Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։ Նշվում է, որ այս ու նաեւ հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով։
Հանդիպումը կայանալու է Հանրապետական ստադիոնում։ Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյան տրիբունայինը՝ 5000-12000, իսկ արեւմտյանը՝ 12000 դրամ։
Ազգերի լիգայի անցումային հանդիպումը կայանալու է մարտի 20-ին եւ մեկնարկելու է 21։00-ին։ Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: