137 դիտում

Կալուկյան. Երազանքս իրականացավ՝ Հայաստանի հավաքականում եմ ու պատրաստ թողնել իմ հետքը


Լուսանկարը` ՀՖՖ


Ազգերի Լիգայում Վրաստանի դեմ խաղերը ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան ’տ Սխիպի համար են առաջինը լինելու, այլ նաեւ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի։

ԱՄՆ-ում ծնված ու մեծացած ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել հավաքական եւ իր ապրումների մասին պատմել ՀՖՖ-ին։

 

«Չորս տարեկանից պապիկիս ու հայրիկիս հետ ֆուտբոլ խաղալով եմ մեծացել, նրանք եւս ֆուտբոլիստներ են եղել։ Հայկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, եւ չնայած ողջ կյանքում ապրել եմ Նահանգներում՝ հայկական մտածելակերպ ունեմ։

 

Նախ խաղացել եմ Նյու Ջերսիի ակադեմիաներից մեկում, որը հանդես է գալիս ՄԼՍ-ում, հետո՝ համալսարանական 2 թիմերում։

 

Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի հավաքականում խաղալն է եղել, հիմա այստեղ եմ ու պատրաստ թողնել իմ հետքը։

 

Հրավեր ստանալուց հետո առաջինը հայրիկիս եմ զանգել, նա միշտ իմ ոգեշնչման աղբյուրն է եղել, հետո տեղեկացրի ընտանիքիս մյուս անդամներին, որոնք շատ են հպարտանում ինձնով ու աջակցում ցանկացած հարցում։ Հիմա աշխարհի մյուս ծայրում եմ՝ հեռու բոլորից, դա շատ դժվար է, բայց ոգեւորված եմ ու շատ երջանիկ, չէի կարող ավելի հպարտ լինել։

 

Նախկինում մի քանի անգամ հրավիվել եմ մինչեւ 21 տարեկանների հավաքական ու երեք հանդիպում անցկացրել։ Փետրվարին պայմանագիր կնքեցի «Ուրարտու»-ի հետ եւ սկսեցի պրոֆեսիոնալ կարիերաս։  Հետաքրքիր է, որ կարողացել եմ գոլերի հեղինակ դառնալ ինչպես հավաքականում, այնպես էլ «Ուարարտու»-ում ունեցած նորամուտի խաղերում։

 

Երազանքներս իրականություն են դառնում, հավաքական հրավիրվելը թարմ օդ էր ինձ համար։ Դեռ մի քանի ժամ եմ այստեղ, ամեն ինչ հրաշալի է։ Գիտեմ, որ այս հավաքականի հետ մեծ հաջողությունների կարող ենք հասնել»։

 

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին