105 դիտում

«Ուրարտու»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի առաջնությունում հաղթանակներ են տարել


Լուսանկարը` FC Ararat Armenia


Հայաստանի առաջնության 23-րդ տուրում երեկ երկու հանդիպում է տեղի ունեցել։

«Ուրարտու»-ն 2:1 հաշվով ուժեղ է եղել «Գանձասար»-ից, հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Ժիրայր Մարգարյանն ու Վլադիսլավ Յակովլեւը, իսկ մրցակցի կազմում միակ գնդակը խփել է Բերտրան Մանին։ 

 

«Արարատ-Արմենիա»-ն էլ երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Ալաշկերտ»-ի դարպասը։ Գոլերի հեղինակները Մարիուս Նուբիսին, Տենտոն Յեննեն եւ Մաթյո Թեջիրի Գբոմադուն են։

 

Առաջնության առաջատարը շարունակում է մնալ «Նոա»-ն 49 միավորով, «Ուրարտու»-ն նրան ընդամենը 2 միավոր է զիջում եւ 2-րդն է։ Իսկ «Փյունիկ»-ը 43 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին