243 դիտում

Նոր անուններ Հայաստանի թիմերի կազմում. Հայտնի են ԵԱ-ի մասնակից ըմբիշները


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակից երկրների կազմերը:

Ազատ, հունահռոմեական եւ կանանց պայքարում հանդես են գալու ավելի քան 450 ըմբիշներ:

Հայաստանի ազատ ոճի ընտրանու կազմում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) եւ Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Հունմահռոմեականների պայքարում հանդես կգան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը  (130 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին