ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի հետ կայանալիք խաղերին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան:
Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Սերգեյ Մուրադյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Նաիր Տիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան:
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան - «Լեգիա», Էդգար Սեւիկյան, Արթուր Սերոբյան, Ուգոչուկվու Իվու, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Գոռ Մանվելյան, Արտակ Դաշյան, Սոլոմոն Ուդո եւ Նիկոլաս Կալուկյան:
Առաջին հանդիպումը մարտի 20-ին կայանալու է Երեւանում, իսկ պատասխան մրցավեճը՝ 3 օր անց Թբիլիսիում: Հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ առաջին ուսումնամարզական հավաքը կսկսի մարտի 16-ից, հայտնում է ՀՖՖ-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: