Սլովակիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Սլովան»-ի միակ գոլը խփել է Տիգրան Բարսեղյանը:
Թիմը հյուրընկալվել է «Կոշիցե»-ին ու հաղթել նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գնդակը Բարսեղյանը խփել է 38-րդ րոպեին:
57-րդ րոպեից «Սլովան»-ը մնացել է 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է պաշտպան Դանիլ Իգնատենկոն:
«Սլովան»-ը դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Այդ փուլի հանդիպումները կայանալու են ապրիլի 2-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 1-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: