Փետրվար 22, 2025
428 դիտում

Հայաստանի հավաքականը կգլխավորի Ջոն վան’տ Սխիպը


Լուսանկարը` ajax.nl


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը:

Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը, հայտնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին Գործադիր կոմիտեի անդամներին, ովքեր հաստատել են մարզչի թեկնածությունը:

Մարզիչը պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձեւաչափով:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին: Գլխավորել է «Այաքս»-ն ու Հունաստանի ազգային հավաքականը: Եղել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթի»-ն նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Որպես ֆուտբոլիստ Նիդերլանդների հավաքականում անցկացրել է 41 խաղ (2 գոլ), 1981-1992 թթ. հանդես եկել «Այաքս»-ում  (273 խաղ, 29 գոլ), 1992-1996 թթ.՝ «Ջենոա»-ում (107 խաղ, 11 գոլ):

Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է 1988 թ. Եվրոպայի չեմպիոն, «Այաքս»-ի կազմում 4 անգամ նվաճել Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, եւս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին