Փետրվար 07, 2025
180 դիտում

Արմեն Գյուլբուդաղյանց․ Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլում ընդգրկվել է E խմբում։

Հայ ֆուտբոլիստների մրցակիցները լինելու են Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Մոնտենեգրոյի ընտրանիները:

Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոստովանել է, որ մրցելու են շատ ուժեղ մրցակիցների դեմ։

«Հաստատապես մեր խմբում թույլ թիմեր չկան: Անկախ դրանից՝ փորձելու ենք քաղել առավելագույնը թե՛ արդյունքի, թե՛ ֆուտբոլիստների առաջադիմության առումով: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նախապատրաստական փուլի վերաբերյալ: Խաղից խաղ կշարժվենք առաջ»,-ՀՖՖ-ին հայտնել է Գյուլբուդաղյանցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին