Արգենտինայի առաջնության 3-րդ տուրում «Բելգրանո»-ն ընդունել է «Ինդեպենդենտե»-ին եւ պարտվել 0։3 հաշվով։
Տանտերերի մեկնարկային կազմում է եղել Լուկաս Սելարայանը, որը փոխարինվել է։ «Բելգրանո»-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել։
«Սելարայանն ունի ձախ ազդրի մկանային վնասվածք։ Նրա վերականգնման համար կպահանջվի 10-15 օր»,-հայտնում են ակումբից։
«Բելգրանո»-ն ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնել էր տարեսկզբին։ Մինչ այդ նա հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: