Հունվար 23, 2025
133 դիտում

Ըստ Տիկնիզյանի գործակալի՝ «Լոկոմոտիվ»-ի հետ բանակցությունները լավ են ընթանում


Լուսանկարը` fclm.ru


Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը մեկնաբանել է տարածված լուրերը, թե ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի առջեւ բարձր պահանջներ է դրել։


«Տիկնիզյանը հիմա թիմի հետ հավաքի է մեկնել եւ ամբողջովին կենտրոնացած է մարզումների ու «Լոկոմոտիվ»-ի առաջիկա հանդիպումների վրա։ Տարածված լուրերը, թե Նաիրը մեծ պահանջներ է դրել ակումբի առաջ, ամբողջովին անհեթեթություն են։ Չգիտեմ, թե ում են պետք նման խոսակցությունները, բայց դրանք չեն համապատասխանում իրականությանը»,-championat.com-ին ասել է Կլյուեւը։

Նա ավելացրել է, որ վերջերս հանդիպել են «Լոկոմոտիվ»-ի ղեկավարության հետ ու քննարկել ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը․ «Ամեն բան շատ լավ անցավ։ Ավելացնելու այլեւս ոչինչ չունեմ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին