Հունվար 23, 2025
178 դիտում

«Լոկոմոտիվ»-ը հրաժարվում է բավարարել Տիկնիզյանի ֆինանսական պահանջները


Լուսանկարը` FC Lokomotiv


Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ու Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:

Ամենայն հավանականությամբ, կողմերի միջեւ կարող է նոր պայմանագիր չկնքվել, այդ մասին հայտնի է դարձել bookmaker-ratings.ru-ին: Մոսկովյան ակումբն արդեն Տիկնիզյանին հայտնել է, որ չի կարող բավարարել նրա բոլոր ֆինանսական պահանջները:

Նշվում է, որ 25-ամյա պաշտպանը դեմ չէ երկարաձգել պայմանագիրը, բայց ցանկանում է, որ իր աշխատավարձը մի քանի անգամ ավելանա, ինչն ակումբն իրեն թույլ տալ չի կարող:

Այս մրցաշրջանում Տիկնիզյանն իր թիմի կազմում մասնակցել է 16 հանդիպման, աչքի ընկել 2 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին