Հունվար 23, 2025
114 դիտում

Ռանոս. Շատ մոտիվացված եմ օգնել «Կայզերսլաուտերն»-ին նվաճել Բունդեսլիգա-ի ուղեգիր


Լուսանկարը` FC Kaiserslautern

Լուսանկարը` FC Kaiserslautern

Լուսանկարը` FC Kaiserslautern


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաուտերն»:

Նա Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից տեղափոխվել է վարձավճարով:

«Անհամբերությամբ եմ սպասում առաջին խաղիս, ուզում եմ կանոնավոր կերպով խաղաժամանակ ստանալով՝ այս ակումբում շարունակել սպորտային զարգացումս: Նախ շատ մոտիվացված եմ օգնել «Կայզերսլաուտերն»-ին նվաճել Բունդեսլիգա-ի ուղեգիր: Ակումբը մեծ ավանդույթներ ունի Գերմանիայում, դրա համար էլ նրա մարզաշապիկը կրելը հատուկ է ինձ համար: Բանակցությունները ցույց տվեցին, որ ճիշտ որոշում եմ կայացրել կարիերայիս այս փուլում»,-«Կայզերսլաուտերն»-ի պաշտոնական կայքին ասել է ֆուտբոլիստը:

«Կայզերսլաուտերն»-ը երկրորդ Բունդեսլիգայում 29 միավորով 5-րդն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին