«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի նախավերջին խաղում հյուրընկալվել է Պրահայի «Սպարտա»-ին ու առավելության հասել նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը 12-րդ րոպեին խփել է Լաուտարո Մարտինեսը: Վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանն իր թիմի հիմնական կազմում է եղել ու մասնակցել ողջ հանդիպմանը:
«Ինտեր»-ը վաստակել է կարեւոր 3 միավոր ու 16-ով Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Իր վերջին հանդիպումը միլանյան թիմն անցկացնելու է հունվարի 30-ին «Մոնակո»-ի դեմ:
Աղյուսակում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից են դուրս գալու փլեյ-օֆֆ: Այս պահին այդ փուլի ուղեգրեր են ապահովել միայն «Լիվերպուլ»-ն ու «Բարսելոնա»-ն:
9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբներն անցումային խաղեր են ունենալու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: