«Ինտեր»-ն այսօր նախավերջին հանդիպումն է անցկացնելու Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում, կեսգիշերին Սիմոնե Ինձագիի սաները հյուրընկալվելու են Պրահայի «Սպարտա»-ին:
Թիմը մրցավայր է մեկնել երեկոյան եւ իր առանցքային հանդիպումներից մեկն է անցկացնելու, որը կորոշի մրցաշարում ակումբի հետագա ելույթը:
Սիմոնե Ինձագին խաղից առաջ նշել է, որ այդ դիմակայությունն անչափ կարեւոր է իրենց համար:
«Դեռ որոշակի կասկածներ ունեմ վերջնական կազմի հետ կապված, որի հարցում կկողմնորոշվեմ առավոտյան: «Սպարտա»-ն ֆիզիկապես ամուր է, որպես ֆուտբոլիստ հանդես եմ եկել այդ թիմի դեմ ու գիտեմ, որ նրա հարկի տակ երբեք էլ հեշտ չէ ելույթ ունենալ»,- ասել է մարզիչը:
Ինձագին ընդգծել է, որ ցանկանում են շարունակել մնալ Չեմպիոնների Լիգայի հերոսներ ու մինչեւ վերջ էլ հաջող հանդես գալ: Նա նշել է, որ իր թիմը վերջին տարիներին եվրոպական ֆուտբոլի գլխավոր ակումբներից մեկն է ու ամեն ինչ են անելու այդ ժառանգությանը հավատարիմ մնալու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: