Հունվար 23, 2025
349 դիտում

Բիչախչյանի նոր ակումբը. ««Լեգիա»-ում միշտ ցանկանում են հաղթել, ես էլ այդպիսին եմ»


Լուսանկարը` FC Legia

Լուսանկարը` FC Legia

Լուսանկարը` FC Legia


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր է կնքել լեհական «Լեգիա» ակումբի հետ:

«Լեգիա»-ի առաջարկությունն ինձ շատ ուրախացրեց: Շատ էի ցանկանում ներկայացնել այդ ակումբն ու երջանիկ եմ այստեղ լինելու համար: Գիտեմ, որ Վարշավայում միշտ ցանկանում են հաղթել: Ամեն մրցաշրջանում թիմը պայքարում է մեծ նպատակների համար, ես էլ այդպիսի բնավորություն ունեմ: Ամեն ինչ կանեմ, որ միասին նվաճումների հասնենք: Անհամբերությամբ սպասում եմ առաջնության մեկնարկին: Ամեն ինչ կանեմ, որ երկրպագուներին ուրախացնեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մինչ այդ էլ Բիչախչյանը հանդես է եկել Լեհաստանի առաջնությունում եւ «Պոգոն»-ի  կազմում 118 խաղում 12 գոլի հեղինակ է դարձել:

«Լեգիա»-ն Բիչախչյանին ներկայացրել է որպես ունիվերսալ խաղացողի, որը կարող է իրեն լավ դրսեւորել եւ եզրում, եւ հարձակման գծում:

Ակումբում Բիչախչյանը հանդես է գալու 21 համարի մարզաշապիկով: 25-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող իր թիմակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին