Հունվար 22, 2025
93 դիտում

«Լիվերպուլ»-ն ու «Բարսելոնա»-ն դուրս են եկել ՉԼ-ի փլեյ-օֆֆ


Լուսանկարը` UEFA


Երեկվանից մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրը, որը շարունակվելու է նաեւ այսօր։


Այս պահի դրությամբ 1/8 եզրափակիչ է անցել միայն երկու թիմ՝ «Լիվերպուլ»-ը եւ «Բարսելոնա»-ն։

Անգլիական թիմը ՉԼ-ում տոնել է միայն հաղթանակներ ու 21 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երեկ էլ «Լիվերպուլ»-ը 2։1 հաշվով ուժեղ է եղել «Լիլ»-ից։

«Բարսելոնա»-ն դրամատիկ խաղում հաղթել է «Բենֆիկա»-ին՝ 5։4։ Ռոբերտ Լեւանդովսկին, որը դուբլի հեղինակ է դարձել, աչքի է ընկել նաեւ 11-մետրանոցից։ Նա 19-րդ անգամն է հասել նման հաջողության եւ այդ ցուցանիշով հավասարվել Քրիշտիանու Ռոնալդուին։ Լեո Մեսսին 11-մետրանոցներից գոլի հեղինակ է դարձել 18 անգամ։ «Բարսելոնա»-ն վաստակել է 18 միավոր եւ երկրորդ տեղում է։

Տիգրան Բարսեղյանի «Սլովան»-ը կրել է միայն պարտություններ եւ այս պահին նախավերջին տեղում է։

ՉԼ-ի 8 տուրի արդյունքներով հայտնի են դառնալու 36 թիմերը, որոնք շարունակելու են պայքարը գավաթի համար։ Լավագույն 8-ը միանգամից դուրս է գալու 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրավածներն ունենալու են անցումային խաղեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին