«Նոա»-ին է միացել 29-ամյա ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը։ Բրազիլացի խաղացողը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականին եւ հանդես եկել «Արարատ», «Ուրարտու», «Ալաշկերտ» եւ «Փյունիկ» ակումբներում։
«Շատ ուրախ եմ միանալ «Նոա»-ին։ Ցանկանում եմ աջակցել նոր թիմակիցներիս, կերտել շատ հաղթանակներ եւ ակումբի համար բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,- Սանթոսի խոսքերը մեջբերում է «Նոա»-ի մամուլի ծառայությունը:
Ակումբը Հայաստանի առաջնության առաջին շրջանի ավարտից հետո 40 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Իր հաջորդ հանդիպումը «Նոա»-ն անցկացնելու է փետրվարի 19-ին Հայաստանի գավաթի եզրափակչի 1/8 եզրափակչում «Ալաշկերտ»-ի դեմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: