Հունվար 22, 2025
137 դիտում

Տիգրան Ավանեսյանը դարձել է Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ


Լուսանկարը` arsenaltula.ru


Այս շաբաթն առատ է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների նոր ակումբներ տեղափոխություններով:

Արթուր Սերոբյանը դարձել է մոլդովական «Շերիֆ»-ի խաղացող, Վահան Բիչախչյանը շուտով պայմանագիր կկնքի լեհական «Լեգիա»-ի հետ, իսկ ահա կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն արդեն Տուլայի «Արսենալ»-ի տրամադրության տակ է:

Նա «Բալթիկա»-ի սան է, 2015-ին տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ ու մշտապես հանդես եկել ակումբի երիտասարդական թիմում:

Վերջին երկու մրցաշրջանները Ավանեսյանն անցկացրել է Կալինինգրադի «Բալթիկա»-ում, որտեղ 40 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել:

2024 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում ու մասնակցել է Չեխիայի դեմ ընկերական խաղին: Մինչ այդ 2023 թվականից խաղացել է երիտասարդական հավաքականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին