Հունվար 14, 2025
260 դիտում

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ


Լուսանկարը` Getty images


Հենրիխ Մխիթարյանի երեկվա բուժզննումը ցույց է տվել, որ նա խուսափել է մկանային լուրջ վնասվածքից:

«Ինտեր»-ից հայտնում են, որ 35-ամյա կիսապաշտպանի հետազոտությունն ի հայտ է բերել միայն թեթեւ մկանային լարվածություն ձախ ոտքում: Խնդիրը ֆուտբոլիստի մոտ առաջացել էր Իտալիայի Սուպերգավաթից հետո, որում նրա թիմը զիջել էր «Միլան»-ին:

Մխիթարյանը նախօրեին բաց է թողել «Վենեցիա»-ի դեմ հանդիպումը, որն ավարտվել է «Ինտեր»-ի 1:0 հաշվով հաղթանակով:

Մխիթարյանի մասնակցությունը հունվարի 15-ին կայանալիք հետաձգված «Ինտեր»-«Բոլոնյա» խաղին քիչ հավանական է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին