«Բարսելոնա»-ն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալ»-ին ու Հանս Ֆլիկի գլխավորությամբ առաջին տիտղոսին արժանացել:
Սաուդյան Արաբիայում կայացած խաղում դեռ 5-րդ րոպեին հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, սակայն Լամին Յալամը կարողացել է խփել պատասխան գնդակը: Ռոբերտ Լեւանդովսկին դիպուկ է իրացրել 11-մետրանոցն ու առաջ մղել կատալոնական ակումբին:
Ռաֆինյան դուբլի հեղինակ է դարձել, իսկ վերջնական հաշիվը ձեւակերպել Ալեխանդրո Բալդեն: «Ռեալ»-ի մյուս գոլը Ռոդրիգոյի հաշվին է:
57-րդ րոպեից «Բարսելոնա»-ն 10 հոգով է մնացել, խաղադաշտից հեռացվել է դարպասապահ Վոյցեխ Շենսնին:
«Բարսելոնա»-ը «Ռեալ»-ի դարպասը վերջին անգամ 5 գոլ էր ուղարկել 2018 թվականին, այն ժամանակ կապտանռնագույնները 5:1 հաշվով հաղթել էին Իսպանիայի առաջնությունում:
Իսպանիայի Սուպերգավաթն անցկացվում է 1982 թվականից: Ամենաշատ հաղթանակները՝ 15 անգամ տարել է «Բարսելոնա»-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: