«Ուրարտու»-ն հայտնել է, որ ակումբից հեռացել են 2 ֆուտբոլիստներ՝ Անդրեյ Կրավչուկը եւ Լուքման Գիլմորը:
Նրան հետ պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ։ Կիսապաշտպաններն «Ուրարտու»-ին էին միացել 2024 թվականի ձմռանը։
Կրավչուկը թիմի կազմում 29 հանդիպման է մասնակցել, դարձել 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Գիլմորն էլ նույնքան խաղում 2 անգամ գրավել է մրցակիցների դարպասն ու 1 արդյունավետ փոխանցում կատարել:
«Ուրարտու»-ն 38 միավորով Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում 2-րդն է:




















