1614 դիտում

Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ


Լուսանկարը` ŠK Slovan Bratislava


Ավարտվել է Սլովակիայի առաջնության աշնանային հատվածը։

Ձմեռային դադարի «Սլովան»-ը գնացել է առաջին տեղով՝ 44 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն ուրախ է նման արդյունք գրանցելու համար։

«Դժվար ու երկար աշուն էր, բայց մենք պայքարում էինք Չեմպիոնների լիգայում եւ ազգային առաջնությունում։ Այս պահին առաջինն ենք, այս տեսանկյունից ես շատ գոհ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում խաղացողներին, ակումբի ղեկավարությանը, ինչպես նաեւ երկրպագուներին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում եւ աջակցում են մեզ»,-ասել է Վայսը։

Մասնագետն ավելացրել է, որ Տիգրան Բարսեղանը վնասվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 4-6 շաբաթով։

«Սլովա»-ը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 22-ին՝ ՉԼ-ի խմբային փուլում մրցելով «Շտուտգարտ»-ի դեմ։

Մեր ընտրանին