Հունվար 18, 2025
178 դիտում

Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին դուրս գալ Լեհաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ


Լուսանկարը` Pogoń Szczecin


Լեհաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Պոգոն»-ը համառ պայքարում 4:3 հաշվով հաղթել է Լյուբինի «Զագլեմբե»-ին:

Իր թիմի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: «Պոգոն»-ի կազմում աչքի են ընկել նաեւ Կամիլ Գրոսիցկին, Ալեքսանդեր Գորդոնը, իսկ հաղթական գնդակը 88-րդ րոպեին գրանցել է Պատրիկ Պարիզեկը:



Նա փոխարինման է մտել 71-րդ րոպեին ու խփել «Պոգոն»-ի որոշիչ գնդակը՝ թիմի մարզաշապիկով աչքի ընկնելով առաջին անգամ:

«Պոգոն»-ը դուրս է եկել Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ ու հաջորդ հանդիպումը մրցաշարում անցկացնելու է փետրվարին: Գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 2-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին