Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ խաղը «Նոա»-ի համար տնային էր։
Հայկական թիմն ընդունել էր Իսլանդիայի «Վիկինգուր»-ին։ «Նոա»-ն, չնայած ստեղծած մի քանի հնարավորություններին, այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Վերջինս եւս աչքի չընկավ արդյունավետությամբ։ Թիմերը բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով եւ վաստակեցին մեկական միավոր։
Կոնֆերենցիաների լիգայում այս պահին Ռուի Մոտայի թիմը վաստակել է 4 միավոր եւ ընթանում է 26-րդ տեղում։ Հաջորդ խաղը «Նոա»-ն անցկացնելու է դեկտեմբերի 12-ին՝ հյուրընկալելով ԱՊՕԷԼ-ին։




















