Հենրիխ Մխիթարյանը համարում է, որ «Ինտեր»-ի հետ այս մրցաշրջանը վատ է սկսել, բայց հիմա կենտրոնացած է թիմի հետ նորից Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալու երազանքի վրա:
Ըստ նրա՝ թիմով հավատում են, որ դա իրենց կհաջողվի: Այս տարվա ՉԼ-ի խաղարկությունում միլանյան թիմը մեկնարկել է «Մանչեսթեր Սիթի»-ի հետ գոլազուրկ ոչ-ոքիով:
«Բոլորը համարում էին, որ ՉԼ-ի եզրափակչում «Սիթի»-ն մեր դեմ խաղում 4 գոլ կգրանցի, բայց մենք լավ խաղացինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ՝ հաղթանակի: Նորից եզրափակիչ հասնելը երազանք է, հիմա ճանապարհն ավելի երկար է, քան 2 տարի առաջ էր: Բայց հավատում ենք, որ մեզ դա նորից կհաջողվի»,- corriere.it-ին տված զրույցում ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը նշել է, որ արդեն լավ մարզավիճակում է գտնվում ու փորձում է թիմին օգնել հասնել նախորդ տարվա հաջողությանը: Նա նշել է, որ այս տարի «Ինտեր»-ն այնպիսի միավորներ է կորցրել, որոնք չպետք է աներ, այլապես Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում ավելի բարձի դիրքում կլիներ:
«Չնայած ցանկությանն ու փորձին՝ այս մրցաշրջանում սարսափելի վատ մեկնարկեցի: Հեշտ չէր ու նման բանի չէի սպասում, բայց ինձ նորից վերգտա: Ինքս ինձ շատ եմ քննադատում: Գիտենք, որ գոլեր ենք բաց թողել ու չենք օգտվել մեր հնարավորություններից, բայց փորձում ենք նախորդ տարվա մակարդակին վերադառնալ: Շատ թիմեր են ցանկանում հաղթել առաջնությունում, ու մենք էլ դրանց թվում ենք»,- ավելացրել է Մխիթարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: