Հոկտեմբեր 22, 2024
106 դիտում

«Վեստ Արմենիա»-ն եւ «Ուրարտու»-ն չեն պարզել հաղթողին


Լուսանկարը` Urartu Football Club


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում երեկ տեղի է ունեցել մեկ հանդիպում։

«Վեստ Արմենիա»-ն ընդունել է «Ուրարտու»-ին, գրանցվել է 2։2 հաշիվ։ «Վեստ Արմենիա»-ի գոլերի հեղինակները Տիգրան Այունցն ու Հաջի Դրամեն են, իսկ «Ուրարտու»-ից դուբլի հեղինակ է դարձել Իվան Իգնատեւը։

Այսօր կայանալու է եւս մեկ խաղ, Գյումրիում «Շիրակ»-ն ընդունելու է «Արարատ-Արմենիա»-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին