Հոկտեմբեր 22, 2024
217 դիտում

Տիգրան Բարսեղյանը երջանիկ է, որ նոր պայամանգիր է կնքել «Սլովան»-ի հետ


Լուսանկարը` ŠK Slovan Bratislava


Տիգրան Բարսեղյանը նոր պայմանագիր է կնքել «Սլովան»-ի հետ, որը նախատեսված է մինչեւ 2027 թվականը։

«Ես երջանիկ եմ եւ ինձ լավ եմ զգում ինչպես ակումբում, այնպես էլ առհասարակ Բրատիսլավայում։ Շատ էի ցանկանում ելույթներս շարունակել «Սլովան»-ում, ուրախ եմ, որ նոր պայմանագրի շուրջ կարողացանք համաձայնության գալ։ Անհամբեր սպասում եմ հաջորդ մարտահրավերներին»,- Բարսեղյանի խոսքերը մեջբերում է «Սլովան»-ի պաշտոնական կայքը։

«Չափազանց ուրախ եմ, որ Տիգրանը կշարունակի ելույթները մեր թիմում։ Սկզբում նա վնասվածք ստացավ, սակայն այժմ տեսնում ենք մեր ուզած Տիգրանին։ Հավատում եմ, որ նա կշարունակի մնալ մեր հարձակման հենասյուներից մեկը եւ բոլորիս կուրախացնի իր գոլերով»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ կրտսերը։

Հայ ֆուտբոլիստը Բրատիսլավա տեղափոխվել է 2022-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին