Հոկտեմբեր 22, 2024
95 դիտում

«Նոա»-ն 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Վան»-ի դարպասը


Լուսանկարը` FC Noah


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում երեկ մեկ հանդիպում է կայացել՝ «Նոա»-ն ընդունել է «Վան»-ին ու 5 անպատասխան գնդակ ուղարկել նրա դարպասը:

Աչքի են ընկել Գոնսալո Դե Ալմեիդա Գրեգորիոն, Իմրան Ուլադ Օմարը, Մաթեուս Աիասը, Գուդմունդուր Թորարինսոնը եւ Էրալդ Չինարին։

Անցկացրած 8 հանդիպումից հետո «Նոա»-ն 16 միավոր է վաստակել ու 5-րդն է: Առաջատարը 25 միավորով «Ուրարտու»-ն է:

Հայաստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 26-28-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին