Դեկտեմբեր 08, 2024
747 դիտում

Մխիթարյանը 100-րդ խաղի առիթով հատուկ հոբելյանական շապիկ է ստացել «Ինտեր»-ից


Լուսանկարը` bynder.com


Հենրիխ Մխիթարյանը 100-րդ հանդիպումն «Ինտեր»-ի կազմում անցկացրել է սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Եվ ահա օրեր անց հայ կիսապաշտպանն ակումբից ստացել է հատուկ հոբելյանական շապիկ:

Իր նորամուտն «Ինտեր»-ում Մխիթարյանը նշել է 2022 թվականի օգոստոսին, այդ խաղում նրա ակումբը 2:1 հաշվով առավելության է հասել «Լեչչե»-ի նկատմամբ:

Ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ վերջին 2 տարում Մխիթարյանն «Ինտեր»-ի առանցքային խաղացողներից է եղել՝ ցուցադրելով իր բոլոր ունակություններն ու բնավորությունը. «Բազմակողմանի եւ տակտիկապես խելամիտ կիսապաշտպանը ցուցադրել է իր ֆանտաստիկ հարձակվողական որակներն ու մի քանի կարեւոր գոլեր խփել»:

Մխիթարյանը միլանյան ակումբի հետ 2 անգամ դարձել է Իտալիայի Սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ՝ Գավաթակիր ու չեմպիոն, հասել մինչեւ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին