Դեկտեմբեր 04, 2024
564 դիտում

Չեֆերին. Խիտ գրաֆիկից բողոքում են ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստները


Լուսանկարը` uefa


ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանել է, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումների խաղացանկն իսկապես շատ հագեցած է:

Ավելի վաղ բազմաթիվ ֆուտբոլիստներ էին իրենց դժգոհությունը հայտնել ու ընդգծել, որ 2024-2025 մրցաշրջանում խաղերի քանակությունը չափազանց խիտ է:

«Պետք է ընդունենք, որ խաղացանկը հասել է իր հագեցվածության առավելագույն շեմին: Սակայն միեւնույն ժամանակ ակումբներն ու ֆուտբոլիստները լիովին տարբեր կերպ են արձագանքում դրան: Ոմանք ծանրաբեռնվածություն են զգում, մյուսներն՝ ազատ օրեր ունեն: Շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որը հայտնել եմ դեռ 2 ամիս առաջ՝ լրացուցիչ խաղերի համար տեղեր այլեւս չկան, բայց պետք է դրանք ավելացնեմ: Իսկ բողոքում են միայն այն ֆուտբոլիստները, որոնք ամենաբարձր աշխատավարձն են ստանում ու այն ակումբները, որոնք թոփ ֆուտբոլիստներ ունեն: Ցածր աշխատավարձով խաղացողներն ու հազիվ 11 ֆուտբոլիստ հավաքող թիմերը չեն բողոքում: Նրանք սիրում են խաղալ»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին