Դեկտեմբեր 08, 2024
385 դիտում

Հայաստանը Ֆարերյան կղզիների հետ խաղում հազիվ փրկվեց պարտությունից


Լուսանկարը` Getty Images


Ազգերի Լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականն առաջին ոչ-ոքին գրանցեց Ֆարերյան կղզիներ հետ խաղում։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 140-րդ համար տանտերերի ու 96-րդ տեղում ընթացող հայերի դիմակայությունը սկսվեց երկուստեք գրոհներով։ Առաջինն Օգնեյն Չանչարեւիչի դարպասին մոտեցան կզիների բնակիչները։ 

 

Հայաստանի ընտրանու կատարմամբ առաջին դիպուկ գրոհը 10-րդ րոպեին էր՝ Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո դարպասապահ Բորդուր Ռեյնատրեդը գնդակն ուղարկեց անկյունային։ 

 

Հայերն աստիճանաբար տիրեցին առավելությանն ու մրցակցին սեղմեցին սեփական տուգանային հրապարակում, բայց որոշիչ հարվածները շեղ էին ստացվում, կամ էլ հայտնվում դարպասապահի մոտ։

 

Փոխարենը հաշիվը բացել հաջողվեց Ֆարերյան կղզիներին, որի առաջին իսկ դիպուկ հարվածը 37-րդ րոպեին գոլի վերածեց Յան Բենջամինսենը։ 

 

Մինչ ընդմիջման գնալը Հայաստանի հավաքականը հարմար դիրքում տուգանայինի իրավունք ստացավ, եւ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլով հավասարեցրեց հաշիվը։

 

Երկրորդ խաղակեսի 10 րոպեներն աննկատ ու առանց լուրջ միջադեպերի անցան։ Խմբի հետնապահ Ֆարերյան կղզիները համառորեն դիմադրում էին, իսկ հայերը չէին կարողանում սուր ու վտանգավոր լինել։ Կամո Հովհաննիսյանի, Նաիր Տիկնիզյանի,  Արթուր Միրանյանի ու Էդգար Սեւիկյանի հարվածներն այդպես էլ նպատակին չհասան։

 

Փոխարենը շատ դիպուկ էր փոխարինման մտած Յոանես Բյարտալիդը, որը 85-րդ րոպեին խփեց Ֆարերյան կղզիների երկրորդ գոլը, բայց հայերը մի կերպ կարողացան փրկվել պարտությունից՝ ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց Գոռ Մանվելյանը։

 

Հայաստանի հավաքականը Ազգերի Լիգայի այս խաղարկությունում 4-րդ միավորը վաստակեց ու խմբում 3-րդն է։ Խմբի առաջատարը 7 միավորով Հյուսիսային Մակեդոնիան է, որին հայերն ընդունելու են հոկտեմբերի 13-ին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին