Դեկտեմբեր 08, 2024
338 դիտում

Ֆարերյան կղզիներ-Հայաստան խաղը սպասարկելու են ուկրաինացի մրցավարները


Լուսանկարը` footboom1.com


Վաղը երեկոյան Ֆարերյան կղզիների հավաքականը ժամը 22:45-ին Ազգերի Լիգայի խմբային փուլում ընդունելու է Հայաստանին:

Հանդիպումը սպասարկելու է ուկրաինացի Ալեքսեյ Դերեւինսկին, նրան օգնելու են իր հայրենակիցներ Սեմյոն Շլոնչակն ու Վիկտոր Մատյաշը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան Վիտալի Ռոմանովն է:

Թիմերը միմյանց դեմ այս ընտրական մրցաշարում առաջին դիմակայությունն են անցկացնելու: Հայաստանի ընտրանին C Լիգայի 4-րդ խմբում 3 միավորով 3-րդն է, իսկ Ֆարերյան կղզիները մեկ միավորով հետնապահն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին