Հունիս 29, 2025
4029 դիտում

Լեոնիդ Բուրյակ. «Այսօր Հենրիխ Մխիթարյանը թիվ 1 ֆուտբոլիստն է Ուկրաինայում»


Խորհրդային հայտնի ֆուտբոլիստ, Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը
Խորհրդային հայտնի ֆուտբոլիստ, Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը

Լուսանկարը` http://sport-xl.net


Երեւան: Մեդիամաքս: Խորհրդային հայտնի ֆուտբոլիստ, Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը կարծում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «թիվ 1 ֆուտբոլիստն է Ուկրաինայում»:

«Շախտյորը» ներկայումս ամենապատրաստված թիմն է: Իմ կարծիքով, այդ գործում կարեւոր դեր է խաղում Հենրիխ Մխիթարյանը: Այսօր նա «թիվ մեկն է» Ուկրաինայում: Նա հանդես է գալիս եւ՛ որպես կենտրոնական հարձակվող, եւ՛ որպես հարձակողական ոճի կիսապաշտպան: 

Ֆուտբոլի դաշտում Հենրիխի գործողությունների դիապազոնը բավականին մեծ է: Մխիթարյանը տիպիկ հայկական ֆուտբոլիստ չէ: Անգամ նրանց ամենահայտնի  ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը չուներ Հենրիխին հատուկ  արագությունը, դարպասը գրավելու նպատակասլացությունը:

Շատ լավ հայ ֆուտբոլիստների եմ ճանաչում, բայց Մխիթարյանն առանձնանում է: Նա չի խուսափում «սեւագործ» աշխատանքից: Նման ֆուտբոլիստի հետ բավականին հարմար է աշխատել»,- ասել է Լեոնիդ Բուրյակը «Սպորտ-Էքսպրեսս Ուկրաինայում» թերթին տված հարցազրույցում: 

Այսօր Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա խաղադաշտ Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի կազմում, որն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին