Փետրվար 24, 2026
237 դիտում

Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 մլն եվրոյի


Լուսանկարը` Getty Images


Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Ամենաշատը բարձրացել է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդի արժեքը, որն ավելացել է 20 մլն-ով ու կազմում է 200 մլն եվրո: Նա Աշխարհի ամենաթանկ խաղացողների ցանկում բացարձակ առաջատարն է:

Երեկոյան Հոլանդը Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում գրավել է «Սլովան»-ի դարպասը, նրա թիմը հաղթել է 4:0 հաշվով:

Մեր ընտրանին