Հոկտեմբեր 13, 2024
128 դիտում

Սեւիկյան. Պետք է շատ աշխատեմ գոլային պահերն իրացնելու ուղղությամբ


Լուսանկարը` FC Lokomotiv


Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը Ռուսաստանի Գավաթի խաղարկության 5-րդ տուրում 2:1 հաշվով ուժեղ է եղել «Օրենբուրգ»-ից:

Այդ խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել մոսկովյան թիմի նորեկ Էդգար Սեւիկյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հանդիպումից հետո նշել է, որ ողջ հանդիպման ընթացքում գոլային պահեր են ունեցել:

«Ինքս էլ կարող էի գոլի հեղինակ դառնալ: Պետք է աշխատեմ նման պահերն իրացնելու ուղղությամբ, դեռ աճելու տեղ կա: Ուրախ եմ, որ հաղթանակի ենք հասել: Իմ փոխանցումից հետո աչքի է ընկել Սերգեյ Պինյաեւը: Ամենակարեւորն այն է, որ թիմը գոլ է խփել ու առավելության հասել»,- Սեւիկյանի խոսքերը մեջբերում է matchtv.ru-ն:

Սեւիկյանն այս մրցաշրջանում 4 հանդիպման է մասնակցել ու 3 արդյունավետ փոխանցում կատարել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին