Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում «Ցրվենա Զվեզդա»-ի նկատմամբ սեփական հարկի տակ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, որ իր սաները հիանալի են գործել:
«Նրանք շատ լուրջ հանդես եկան բավական լավ պաշտպանվող մրցակցի դեմ: Գնդակը լավ էինք տեղաշարժում եւ այն բանից հետո, երբ Չալհանօղլուն բացեց հաշիվը, Մխիթարյանի շնորհիվ ավելի շատ հնարավորություններ ունեինք: Մի քանի հակագրոհ բաց թողեցինք, բայց թիմը կարողացավ դրանց դեմն առնել, իսկ Առնաուտովիչի գոլից հետո ամեն ինչ սկսեց սահուն ընթանալ»,- ասել է մարզիչը:
Ինձագին բավարարված է մնացել հանդիպման ընթացքից, քանի որ իր թիմը ցույց է տվել այն, ինչը նրանից պահանջել է: Վերջին 5 օրվա ընթացքում շատ են աշխատել ու այդ ամենի արդյունքը նա տեսել է խաղադաշտում:
«Երջանիկ եմ, որ նման կազմ ունենք, իմ գլխավոր խնդիրը լավագույն ընտրությունը կատարելն է, որն առավելագույնս օգուտ կբերի թիմին: Տղաներն արտակարգ էին ու հիմա պետք է հասկանանք, թե ինչպես այդպիսի կայուն խաղ ցույց տանք միշտ»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: